Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «300 միլիոնի չարաշահումներ սոցփաթեթներում»

Հուլիս 14,2016 11:57

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հիշեցրեց, որ մարտի 24-ի նիստում Վերահսկիչ պալատին հանձնարարվել է ուսումնասիրել սոցիալական փաթեթի հետ կապված խնդիրները: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի խախտում:

«Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի, Աղվերանի, Արզնիի եւ Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում եւ հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»,- ասաց ՎՊ նախագահը:

Ըստ Իշխան Զաքարյանի՝ Ծաղկաձորում ՎՊ-ն ուսումնասիրել է 21 հանգստյան տներ եւ հյուրանոցներ՝ հայտնաբերելով 128 միլիոն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ եւ հյուրանոցներ, որի արդյունքում հայտնաբերվել է 62 միլիոն 432 հազար դրամի խախտում: Դիլիջանում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն եւ հյուրանոց, հայտնաբերվել է շուրջ 44 միլիոնի խախտում:

«Ընդհանրապես պետական բյուջեի միջոցները երկու ուղղությամբ են ծախսվում, առաջինը՝ հանգստի կազմակերպման, երկրորդը՝ առողջապահության կազմակերպման հետ է կապված»,- ասաց ՎՊ նախագահը: Հանգստի կազմակերպման գործընթացում ներգրավված են եղել 69 զբոսաշրջային օպերատորներ:

ՎՊ-ն ուսումնասիրություններ է իրականացրել 7 ընկերություններում: Որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարել իրենց պարտավորությունները: Քանի որ, ըստ Իշխան Զաքարյանի, սոցփաթեթները հատկացվել են ոչ իրական շահառուներին, ՎՊ-ն առաջարկեց կառավարությանը լրամշակել սոցիալական փաթեթի հանգստին վերաբերող դրույթը: Ուսումնասիրությունները շարունակվում են, ամբողջապես փաթեթը պետք է նայվի: Իսկ դա նշանակում է, որ հանգստի բաղադրիչը կկասեցվի՝ ինչպես արդեն կառավարության նախորդ նիստում հայտարարվել էր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031