Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո անդրադարձել է ԵՏՄ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ անհրաժեշտ է խորացնել դրանք։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Աթամբաևի խոսքերով՝ նմանատիպ համաձայնագիր առաջիկայում նախատեսում են ստորագրել Եվրամիությունն ու Հայաստանը, ավելի վաղ այդպիսի փաստաթուղթ արդեն ստորագրել է Ղազախստանը. «Անհրաժեշտ է աշխուժացնել ԵՄ-ԵՏՄ համագործակցությունը։ Ավելի վաղ այդպիսի փաստաթուղթ ստորագրվել էր ԵՄ-ի Ղազախստանի միջև։ Մեծ հույսեր ունեմ, որ հետագայում նման փաստաթուղթ կստորագրվի նաև Ղրղզըստանի հետ»։