Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Ադրբեջանական կողմը կարողացավ ինչ-որ սյուժե ստեղծել, թե իրենք մեղավոր չեն». «Ժողովուրդ»

Հուլիս 14,2016 11:40

Ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրական համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ակտիվացած բանակցությունները, միաժամանակ, սակայն, կարծիք հայտնելով, որ ներկայումս հակամարտության կարգավորումն իրատեսական չէ։ Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարեւոր է վերահսկողության տակ պահել կոնֆլիկտի բոլոր կողմերին։

– Ամեն դեպքում, ըստ Ձեզ, մոտ ժամանակներս որեւէ փաստաթղթի ստորագրում բացառվո՞ւմ է։

– Փաստաթուղթ կարող է ստորագրված լինել, բայց այն չի կարող ունենալ ոչ մի իրավաբանական ուժ կամ որեւէ էական բովանդակություն։ Իհարկե, նման որեւէ փաստաթղթի առկայությունը լավ է, քանի որ կողմերը երկար տարիներ է, ինչ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել։ Բայց դա կրկին բացառապես միտված կլինի խաղաղության պահպանմանը, այլ ոչ թե կոնֆլիկտի լուծմանը։ Մոտ ապագայում կարգավորման հնարավորությունը փոքր է, քանզի այն տարբերակը, որն առաջարկվում է եւ կողմերի արձագանքները թույլ են տալիս եզրակացնել, որ տեսակետների միջեւ ոչ մի լուրջ մերձեցում սպասել չարժե։ Իհարկե, ես կցանկանայի սխալվել, բայց չեմ կարծում, որ կարգավորումը հիմա հնարավոր է։

– Իսկ, ի վերջո, ինչի՞ հանգեցրեցին ապրիլյան իրադարձությունները։ Կարծես թե միայն այդ դեպքերից հետո բանակցություններն այսպես ակտիվացան։

– Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մեծ թվով սպառազինություն կա եւ այնտեղ, որտեղ հակամարտող կողմերը միմյանցից քիչ հեռավորության վրա են գտնվում, բախումներն անխուսափելի են։

Ես չեմ դասվում այնպիսի կարծիքներ ունեցողների շարքին, ըստ որոնց՝ ապրիլյան իրադարձությունները կողմերից որեւէ մեկը նախօրոք մտածել կամ հաշվարկել էր։ Ոչ, ես կարծում եմ, որ սա իրադարձությունների բնական ընթացք էր, որին կողմերը գնում էին դեռ երկու-երեք տարի առաջ։

Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կարողացավ ինչ-որ սյուժե ստեղծել, թե իրենք մեղավոր չեն, իսկ միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա, որ Ադրբեջանը համաձայն չէ իրադարձությունների նման ընթացքի հետ։ Եվ իսկապես, Ադրբեջանն իր այս քայլով ստիպեց բոլորին ակտիվանալ, եւ դա իսկապես հաջողություն էր։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031