Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

Հուլիս 14,2016 11:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված Ա. Ասիրյանը և 1990թ. ծնված Ռ.Սահակյանը: Հուլիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռ.Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ռ.Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, և անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների և Ռ.Սահակյանի միջև։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաև կրտսեր Ասիրյանը և փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաև Ռ.Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031