Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ հուլիսի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել էր ռուսական հանցագործ աշխարհի ամենանշանավոր ներկայացուցիչը՝ Զախարի Կալաշովը՝ Շաքրո կրտսերը։
Կովկասյան ծագումով «օրենքով գողը» արդեն 63 տարեկան է։ Նրա անունը շրջանառվում է քրեական այլ հեղինակությունների՝ Ասլան Ուսոյանի և Տարիել Օնիանիի սպանությունները կազմակերպելու հնարավոր նախաձեռնողների շարքերում։
Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգի աշխատակիցները Շաքրո կրտսերին ձերբակալելու ընթացքում տեսանկարահանել են նաև, թի ինչ պայմաններում էր ապրում «օրենքով գողը»։ Կալաշովի տունը մշտապես հսկել են անվտանգության սեփական աշխատակիցները, տան ներսը կահավորված է առանձնակի ճոխությամբ, այն ավելի նման է թանգարանի, քան բնակության վայրի։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=eeDmg7FSh9I