Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյան. «Ես այս պահին ֆինանսական առումով որեւէ բան անել չեմ կարող». «Հրապարակ»

Հուլիս 14,2016 10:54

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անվան շուրջ տարատեսակ սկանդալային պատմություններն անվերջ են, պարզվում է՝ նախօրեին վերադարձել է Հայաստան:

Արզաքանցյանն այժմ զբաղվում է Լուսաջրի ոսկու հանքավայրի աշխատանքներով։ Հանքավայրի 51 տոկոսի բաժնետերն ինքն է։ «Փարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, ըստ Արզաքանցյանի, առաջիկայում կսկսի արդյունահանման աշխատանքները, իսկ ներկայումս հետախուզական աշխատանքներ են ընթանում ու ֆինանսական հարցեր հստակեցվում:

Հավանաբար գիտեք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, սակայն դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ։ Մի մասը դոնոր կազմակերպություններն են հատկացնելու, մյուս մասը՝ կառավարությունը, բայց 3-4 միլիոն եվրո պակասում է։ Դուք պատրա՞ստ եք անհրաժեշտության դեպքում աջակցել՝ հոգալու ԸՕ ֆինանսավորումը։

– Ոչ, ես այս պահին ֆինանսական առումով որեւէ բան անել չեմ կարող։ Ինքս վարկային հարցեր ունեմ լուծելու եւ դժվար թե կարողանամ ֆինանսական աջակցություն ցուցաբերեմ որեւէ հարցում։

– Դուք ապրում եք ՌԴ-ում, Լուսաջրի հանքավայրի մյուս փայատերն էլ ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ՍՊԸ-ն է։ Գիտեք, որ ՌԴ-ն ապրիլյան պատերազմի ժամանակ զենք էր վաճառում Ադրբեջանին, այժմ էլ է վաճառում։ Իսկ Հայաստանին վաճառվելիք զենքի մատակարարումն ուշանում է։ Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ-ի այս պահվածքին։

– Մտահոգությամբ եմ վերաբերվում, իհարկե, մենք Ռուսաստանի սայուզնիկն ենք՝ վերջիվերջո, բայց ես չեմ խորացել զենքի արտադրության եւ վաճառքի հարցերի մեջ, դրա համար չեմ կարող որեւէ բան ասեմ այդ ուղղությամբ։

Ես դեռ այն ժամանակ, երբ պատգամավոր էի ու մեժպառլամենտսկի կամիսիայում էի ու մասնակցում էի քննարկումների, դեռ էն ժամանակ պարզ էր, որ Ադրբեջանն արդեն դասվում է ագրեսիվ պետությունների շարքին, ու պարզ էր, որ պիտի պատերազմ սկսեր մի օր։

Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ պիտի ոչ թե պատերազմի մասին շարունակենք մտածել, այլ պետք է հաշտություն կնքվի։ Հերիք չի՞ մեր երեխաների արյունը թափվի։ Ինչպես ռուսն է ասում՝ պիտի երկու կողմն էլ ժերտվա տան, զիջումների գնան, եւ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ես հետեւում եմ նախագահի հանդիպումներին ու հույս ունեմ, որ նա կգտնի օպտիմալ լուծում։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031