Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հարցնեն եւ համոզվեն, որ Արցախում ոչ ոք մի թիզ տարածք անգամ չի զիջում. «Հրապարակ»

Հուլիս 14,2016 10:42

Օրերս հայրենական լրատվամիջոցներից մեկը հարցադրում էր արել. «Ի՞նչ է անում Ղարաբաղի ԱԱԾ-ն»։ Առիթն Արցախում ինչ-որ «սոցհարցումներն» էին։ Լրագրողի կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է խոչընդոտի, քանի որ դա «ազգային անվտանգության հարց է»։

Ես ընտանիքով ապրում եմ Ստեփանակերտում։ Իմ բնակարանի դուռը ոչ ոք չի բախել, հարցաթերթիկ չի ներկայացրել։ Հետաքրքրվեցի՝ ինը հարկանի շենքում ոչ ոք հարցման չի՞ ենթարկվել։ Զանգեցի ծանոթներիս, նույնպես տեղյակ չեն։ Ի՞նչ «սոցհարցում» է՝ ոչ ոք հստակ չգիտի։ Մեկից մի բան են լսել, ձնագնդի նման գլորում-ուռճացնում, դարձնում են «ազգային անվտանգության հարց»։ Բայց մի րոպե ենթադրենք, թե ինչ-որ մարդիկ Արցախում հարցում անցկացնում են, հարցերից մեկն էլ ձեւակերպված է այսպես. «Պատրա՞ստ եք տարածքներ զիջել»։ Ի՞նչ կա դրանում վտանգավոր, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող։ Ընդհակառակը, թող հարցնեն եւ համոզվեն, որ Արցախում ոչ ոք մի թիզ տարածք անգամ չի զիջում։ Ազգային անվտանգության ծառայությունն ինչո՞ւ եւ ինչպե՞ս պիտի խոչընդոտի դրան։

Իսկ եթե մտավախություն կա, որ կազմակերպիչները կարող են գնալ «ստույգ հասցեներով», ապա ինչո՞ւ սոցհարցման մասին առաջին տեղեկությունը տարածվել է այն շրջանակներից, որոնք ավելի շատ են խոսում տարածքային զիջումների անթույլատրելիությունից։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031