Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բասկետբոլիստները՝ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության մասին

Հուլիս 14,2016 10:41

Օրեր անց Հունաստանի Խալկիդա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամներն արդեն մրցավայրում են: Մեկնումից առաջ, ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում բասկետբոլիստները խոսեցին իրենց ակնկալիքների մասին:

edgar

Էդգար Բաբայան. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո մենք հետևում էինք, թե ինչպես են նրանց ընդունում, ոգևորում: Ցանկանում ենք զգալ հաղթանակի մթնոլորտը և լինել այդ ամենի մի մասնիկը: Մեր թիմը լավն է: Տղաները և՛ ֆիզիկապես և՛ տեխնիկապես լավ պատրաստված են: Մենք նախորդ խաղաշրջանից ենք դեռևս ծանոթ: Մեծ ակնկալիքներով ենք մեկնում Հունաստան: Մեր դիմաց առաջադրանք է դրված՝ ամենաքիչը մտնել լավագույն տասնյակ: Շատ լավ է, որ թիմը համալրվել է բարձրահասակ խաղացողով: Սթիվեն Էնոչը մեզ վարակում է լավ տրամադրությամբ և հետաքրքիր էներգիա է փոխանցում բոլորիս:

Rafik

Ռաֆիկ Ուզունյան. Ես ակնկալում եմ, որ Եվրոպայի առաջնությունում մենք հրաշալի թիմային խաղ ցույց կտանք: Մեկնելու ենք հաղթանակի հետևից: Կցանկանայի մեծահասակների հավաքականի հաջողությունը կրկնել:

kiril

Կիրիլ Հարությունյան. Հրաշալի թիմ է հավաքվել: Կարծում եմ՝ շատերին կարող ենք զարմացնել: Քչերն են ծանոթ մեր հավաքականին և չգիտեն, ինչ սպասել մեզանից: Կաշխատենք ուրախացնել բոլորին: Չգիտեմ՝ ինչը կարող է խանգարել մեզ: Աշխատում եմ այդպիսի բաների մասին չմտածել:

richard

Ռիչարդ Էլոմյան. Ես միայն հաղթանակներ եմ սպասում մեր թիմից: Երկար ու արդյունավետ հավաք ենք անցկացրել: Երբ համեմատում եմ թիմը նախորդ տարվա հետ, անհամեմատ ավելի լավ ենք պատրաստվել: Կարծում եմ՝ խմբային փուլը անպայման կհաղթահարենք: Հավաքականի նորեկները շատ են ուժեղացրել թիմը: Տաղանդավոր և խելացի խաղացողներ են: Մեզ կարող է փորձի պակասը խանգարել: Ճիշտ է, թիմը մինչև 20 տարեկանների է, բայց հիմնականում երիտասարդներ են: Միայն ես եմ, որ 20 տարեկան եմ: Մեծահասակների հաղթանակից հետո շատ ոգևորված ենք: Նրանք մեզ շատ են օգնել՝ իրենց փորձով, խորհուրդներով: Մեր մրցակիցներից ծանոթ ենք Մակեդոնիային, Պորտուգալիային, Վրաստանին և Մոնտենեգրոյին:

mihran

Միհրան Ներսեսյան. Ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի եզրափակիչ հասնենք: Առաջ Աստված՝ ներկայանանք այնպես, ինչպես մեր մեծերի հավաքականը: Ես առաջին անգամ եմ համալրել Հայաստանի ընտրանին: Լավ հավաք ենք անցկացրել: Մարզիչների հետ աշխատելը շատ հեշտ է: Նրանք ճիշտ ուղղություն են մեզ ցույց տալիս: Հույս ունեմ, որ մեր խաղով հուսախաբ չենք անի նրանց:

meryu

Մեթյու Մադոյան.Մենք պետք է թիմային խաղ խաղանք, որպեսզի լավ արդյունքի հասնենք: Մեր մարզումները բավականին լավ են անցել: Ես եվրոպական բասկետբոլ առաջին անգամ եմ խաղալու: Այնտեղ կանոնները տարբեր են: Ամեն ինչ կանենք՝ լավագույնս հանդես գալու համար:

aram

Արամ Արսլանյան. Մենք հաղթելու ենք մեկնում: Պետք է թիմային խաղ խաղանք: Մեծահասակների հավաքականի հաղթանակը մեզ ոգևորեց: Հասկացանք, որ մենք էլ ենք ունակ կրկնելու այդ հաջողությունը:

griqor

Գրիգոր Կուրդօղլյան. Շատ լավ է, որ մեր երկիրը խաղալու է Եվրոպայի առաջնությունում: Հզոր մրցակիցներ ենք ունենալու, բայց ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ: Մենք պետք է թիմային խաղ խաղանք և աշխատենք միասին: Կարծում եմ՝ լավ հնարավորություն ունենք հաղթահարել թիմային փուլը և շարունակել մրցելույթները: Ըստ իս՝ բավականին պատրաստվել ենք, որպեսզի ի վիճակի լինենք հաղթել այնտեղ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031