Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հիմնահարցի նշանակությունն ավելանում է (Տեսանյութ). VOA

Հուլիս 14,2016 08:15

«Ամերիկայի ձայն». «Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող», – ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է: Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարեւորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին:

Մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշում է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել.

Stiven Blank«Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետեւանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետեւանքներ ունենալ»:

Ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու ևս մեկ պատճառ.

«Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:

Հիշեցնենք, որ վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում:

Սթիվեն Բլանքի խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին.

«Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»:

Բլանկն անհանգստացած է նաեւ, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ.

«Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու եւ դրանցից օգուտ քաղելու մեջ»:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն եզակի խնդիրներից մեկն է, որի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում է դրական համագործակցությունը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031