Թբիլիսիում ավարտվեց բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների կանանց Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականը:
Խմբային մրցաշարում եւ կիսաեզրափակչում միմյանց հետեւից հաղթելով բոլոր մրցակիցներին՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի սաները մտան եզրափակիչ, որտեղ երեկ ուշ երեկոյան ուժերը չափեցին տանտիրուհիների՝ Վրաստանի ընտրանու հետ: Մեր աղջիկների առավելությունը որոշիչ խաղում առավել քան ակնհայտ էր: Նրանք 66-32 հաշվով՝ ավելի քան կրկնակի առավելությամբ, պարզապես, ջախջախեցին մրցակցին ու նվաճեցին չեմպիոնի կոչումը:
Տասն օր առաջ՝ հուլիսի 3-ին, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն էր չեմպիոնի տիտղոսը նվաճել Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armsport.am-ի