Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի պահպանման կանոնները

Հուլիս 14,2016 12:30

Շատերիս սննդակարգում հացը կարեւոր սննդամթերք է: Այն պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ (հիմնականում՝ B խմբի), հանքային նյութեր եւ բջջանյութ:

Հացի որակի ցուցանիշներ են արտաքին տեսքը, փափուկ միջուկի վիճակը, համը, հոտը, ինչպես նաեւ խոնավությունը, թթվայնությունը եւ ծակոտկենությունը: Պահպանման ընթացքում հացը հնանում է, սակայն նրա կենսաբանական եւ սննդային արժեքները չեն նվազում: Թեթեւակի հին եւ չոր հացը նույնիսկ ավելի հեշտ է մարսվում:

Հացի լավ պահպանման համար անհրաժեշտ է այն չդնել այլ սննդամթերքների կողքին, իսկ եթե ցանկանում եք, որ թարմ մնա` հացամանի մեջ աղ կամ հում կարտոֆիլ դրեք:

Սեւ եւ սպիտակ հացը հացամանի մեջ միասին չի կարելի պահել: Այն չի բորբոսնի, եթե յոդի մի քանի կաթիլով թաթախված բամբակը դնեք փոքրիկ տուփի մեջ եւ տեղավորեք հացամանում:

Հացը երկար ժամանակ թարմ կմնա, եթե հացամանի մեջ մի կտոր շաքար կամ կիսված խնձոր դնեք:

Հացամանը շաբաթը մեկ անգամ պետք է լվանալ թույլ քացախաջրով:
Չորացած հացը կարելի է թարմացնել, եթե այն թաթախվի կաթի մեջ, ապա 15 րոպե պահվի ջեռոցում:

Չորացած հացը փաթաթել թաց թղթով եւ մի քանի րոպե պահել ջեռոցում:
Հացն ու խմորեղենը չի կարելի պահել նույն ամանի մեջ, կփչանա եւ հացը, եւ խմորեղենը:

Հնացած հացից ի վերջո կարելի է պաքսիմատ պատրաստել, կտրատել մանր քառակուսիների եւ չորացնել ջեռոցում:

Խուսափեք տաք եւ բուրումնավետ հացից, որովհետեւ հացը ամենաշուտ գիրացնող սննդամթերքն է:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031