Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաեւ Գյումրիում առաջիկայում կայանալիք ընտրություններին վերաբերվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանն է առաջարկվել երեկ` ՀՀԿ Գյումրու տարածքային կառույցի կայացրած որոշումը` ՀՔԴՄ-ի հետ դաշինք կազմելու եւ քաղաքապետի պաշտոնում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
«Այդ հարցի քննարկումն, ամենայն հավանականությամբ, գործադիրը կանի հաջորդ նիստում: Միաժամանակ, չենք բացառում, որ Գյումրիում ՀՀԿ-ն ոչ միայն ՀՔԴՄ-ի, նաեւ այլ կուսակցությունների հետ դաշինք կազմի եւ սատարի Սամվել Բալասանյանին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ