«Պարզ են Վարդան Օսկանյանի` նման հայտարարությունների դրդապատճառները: Հետաքրքիր է, թե ո՞ւմ ջրաղացին է նման հայտարարություններով ջուր լցնում նախկին արտգործնախարարը: Առայժմ` այդքանը»,- այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա պատասխանել է լրագրողներից մեկի հարցին` ինչպես ե՞ք գնահատում Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը մեր դիվանագիտության թերի աշխատանքի արդյունք էր:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր դրական է գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի` Վարշավայում կայացած հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ` թե երկկողմ հարաբերությունների զարգացման, թե ԼՂՀ հարցում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դերակատարության առումով:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի տեսակետները ԼՂՀ հարցում համընկնում են` հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նախագահն անցած շաբաթվա վերջում Վարշավայում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ