Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը «Վարդանանց» բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության փորձ իրականացրեց

Հուլիս 13,2016 20:44

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի շրջանակներում «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը «Վարդանանց»  նորարական բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության ևս մեկ փորձ իրականացրեց:

Ծրագրի մասնակիցները երկրորդ անգամ հեռակապով միացան Լոռու մարզի Գարգար գյուղ մեկնած աշխատանքային խմբի մյուս անդամների հետ: Գարգարումից տեղի հիվանդների մասին տեղեկատվություններ տրամադրվեցին, որոնց համաձայն՝ նրանց  կախտորոշեն, և որոշում կկայացվի նրանց բուժման վերաբերյալ:

Աշխատանքներն իրականացնող  ուսանողների խմբին միացան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության բաժնից ևս մի քանի ուսանողներ, ովքեր արդեն 3 շաբաթ է,  ինչ իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում «Վարդանանց»-ում:   Կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ,  խմբի  աշխատանքները համակարգող բժշկուհի Նարինե Գրիգորյանը «Բժշկություն և

առողջապահություն» աշխատանքային խմբին միացած երիտասարդներին  հանգամանալից ներկայացրեց ծրագրի իրագործման  կարևորությունը,  նպատակներն ու նոր առաջարկները:

Խմբի համակարգողը նշեց. «Ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր համալսարաններում սովորող,  ինչպես նաև Հայաստանի  բժշկական  հաստատությունների ուսանողներ:  Հայաստանում  սովորողներից  հիմնականում  ներգրավված են 3-րդ կուրսեցիներ, ուստի  ես  առաջարկեցի,  որպեսզի  ծրագրին մասնակցեն նաև բարձր կուրսերում սովորողներ, ովքեր   իրենց  մասնագիտական գիտելիքներով կօգնեն   3-րդ կուրսեցիներին»:

Աշխատանքային 3-րդ օրն  առավել գործնական էր,  ուսուցողական: Ներկայացվեցին բժշկական սարքավորումներից օգտվելու կանոնները,  համացանցում  Լոռու մարզի Գարգարից  ստացվող   տվյալների բազայի ստեղծման մեխանիզմները, առցանց  բժշկական խորհրդատվություն ստանալու,   տալու,  հարցումներ անելու ձևաչափը և այլն:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031