Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հուլիս 13,2016 20:22

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝  «Հայաստան. Ստեղծենք միասին»   երիտասարդական առաջին հավաքի  մասնակիցներն այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ  մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը:

Նիստը վարում էր  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նա հակիրճ անդրադարձավ  թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանների այցելուների դրական դինամիկային: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում առկա մշակութային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այնուհետև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը զեկուցեց   «Կոմիտասի ժառանգությունն ինքնության հարցերի համատեքստում» թեմայով՝ նշելով, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար և նշանակալի երևույթներից, հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է »։

Այնուհետև հուշարձանագետ, փորձագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց «Հայկական շահերի պաշտպանությունը հայկական պատմական ժառանգության պահպանման համատեքստում» զեկույցը:

Բանախոսը տեսաշարի միջոցով ներկայացրեց հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ում: Նա նաև անդրադարձավ Վրաստանում և Իրանում հայկական մշակութային ժառանգության վիճակին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեհաճ վերաբերմունքը հայկական հուշարձանների վերականգմնան և պահպանման հարցում:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը զեկուցեց «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» թեմայով:

Նա տեսաշարի միջոցով  ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված նյութական և ոչ նյութական հայկական արժեքները:

Նիստի ավարտից հետո բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երիտասարդները շրջայց կատարեցին Կոմիտասի անվան պանթեոնում, ծանոթացան տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին:

Հավաքի երրորդ օրվա ավարտից հետո մասնակիցները «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում դիտեցին  ֆիլմեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031