Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների եւ ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ:
Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ եւ 41 ուղղաթիռ:
Aravot.am-ը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը: Վերջինս մեզ հայտնեց, որ իրավիճակը խաղաղ է. «Արցախի երկնքում հակառակորդի օդուժ չի հայտնվել: Այդքանը կարող եմ ասել»:
Սենոր Հասրաթյանը հավելեց, որ եթե այլ տեղեկություն ունենան, ապա պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ