Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը շարքայինների աշխատավարձերը կրճատելով է բյուջեն տնտեսում

Հուլիս 13,2016 19:40
ashxatavarz

Կառավարությունը, կարծես թե, իր խոստումները կատարում է. փորձում է ծախսեր կրճատել, տնտեսումներ անել՝ որոշ աշխատակիցներին զրկելով արտոնություններից:

Հունիսի 14-ի կառավարության նիստին կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել ուժը կորցրած ճանաչել «Մշտական հիմունքներով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների եւ  այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխա­տող­ներին հատկացվող արտոնությունների մասին» N 487 որոշումը:  Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Բանն այն է, որ այս որոշումով  պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող  տեղեկությունների օգտագործմամբ աշխատողներին տրվում են լրացուցիչ աշխատավարձեր` պաշտոնային դրույքի 20 եւ 15 տոկոսի չափով: Բացի այս, նույն որոշմամբ նաեւ սահմանվում է լրացուցիչ վճարովի հնգօրյա արձակուրդ:

Եվ հիմա գաղտնի տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին, ըստ կառավարության որոշման նախագծի, գումարային եւ հանգստի արտոնություններից զրկում են:

Կառավարության նախագծում նշված է, որ տվյալ որոշումը չեղարկելը կհանգեցնի  պետական բյուջեի ծախսերի նվազեցման:

2015 թվականին գաղտնի տեղեկությունների հետ աշխատողներին հատկացվող այդ արտոնությունների համար պետական բյուջեից հատկացվել է  69.4 միլիոն դրամ, իսկ 2016-ին՝ 32.2 միլիոն դրամ. այս մասին կառավարության որոշման նախագծում է գրված:

Ի դեպ, այս որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի տրված հանձնարարականի հիման վրա: Ըստ երեւույթին, կառավարությունը որոշել է վերջ դնել պետական ծառայողների ՝ պետբյուջեի հաշվին  «ճոխություններին», բայց խնդիրն  այն է, որ արդյոք հենց ամենաբարձր օղակների պաշտոնյաններին կզրկե՞ն նմանատիպ ճոխություններից:

Հիշեցնենք, որ  վերջերս կառավարությունը,  մեքենայի անիվների գնումների մասին էր հայտարարել պետական գնումների կայքէջում,  ավտոմեքենայի անիվներից յուրաքանչյուրի արժեքն է 464.000 դրամ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ:

Փաստորեն կառավարության ղեկավարությունը ցածր օղակների «բերաններից» կտրում է, բայց բարձրաստիճան պաշտոնյանների համար շքեղ ծախսերը ոչ միայն չեն  կրճատում, մի բան էլ ավելացնում են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031