Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը փորձառու ֆուտբոլիստ է, բազում տարիներ եղել է գյուղի «Բերդ» թիմի ավագը: 2016թ. հունիսի 18-ին Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի մարզադաշտում Աչաջրի եւ Տավուշի մարզպետարանի ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ, հանդես գալով մարզպետարանի թիմի կազմում՝ Ա. Գաբրիելյանը ձախ ծնկից վերեւ ոսկրի 9 տեղից կոտրվածք է ստացել: Նա շտապ տեղափոխվել է Երեւանի «Իզմիլյան» բժշկական կենտրոն, վիրահատվել:
Գյուղապետն ասաց, որ այժմ սկսել է քայլել, իսկ լիարժեք վիրահատման համար 7-8 ամիս է հարկավոր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ