Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճապոնիայում ՀՀ դեսպանի անակնկալը իր հարազատ Գյումրիին (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 17:26

Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին 1 միլիոն 20 հազար յին կամ որ նույնն է՝ 10 հազար ամերիկյան դոլար է հավաքվել Գյումրիի Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցին օգնելու համար: Դեսպանը Ճապոնիայի Նագոյա քաղաքում Կալիֆորնիայի «Տոպպո մյուզիք» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է երգիչ, երգահան ու դերասանուհի Ստեֆանի Թոփալյանի (նա «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող վեց մասնակիցների ցանկում էր, բնակվում է Ճապոնիայում Ա.Ն.) համերգ-ճաշկերույթը՝ հրավիրելով ճապոնացի հայտնի գործարարների ու մշակութային գործիչների, որոնք էլ Գյումրու երաժշտական դպրոցին օգնելու համար գումար են հանգանակել:

Balasanyan-erexa2

Ինչպես այսօր ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դեսպան Պողոսյանը, վերջերս զանգահարելով իրեն, ասել է, որ ուզում է օգնել որեւէ երաժշտական դպրոցի: Սամվել Բալասանյանն էլ, իր հերթին, առաջարկը քննարկելով մշակույթի բաժնի աշխատակիցների հետ, որոշել է սաքսոֆոնի 5-րդ դասարանի սան,14-ամյա Ավետիս Հովսեփյանին ուղարկել Ճապոնիա՝ ակցիային մասնակցելու ու Գյումրիի կողմից երաժշտության միջոցով իր շնորհակալական խոսքը հղելու: Տղան վերադարձել է 10 հազար ամերիկյան դոլարով: Ըստ Սամվել Բալասանյանի, հաշվեհամար կբացեն ու կտեսնեն՝ ինչի պահանջ ունի դպրոցը՝ գործիքների՞, ջեռուցմա՞ն:

Balasanyan_erexa1

Ավետիս Հովսեփյանն էլ իր հերթին պատմում է, որ հանդես է եկել ջազային, դասական ու հայկական երաժշտության կատարմամբ, ճապոնացիներին առավել դուր է եկել ջազային կատարումը: Ավետիսը պատմում է, որ Տոկիոյից դեսպանի հետ ուղեւորվել է Նագոյա քաղաք, այնտեղի քաղաքապետի հետ հանդիպելուց ու պատմական տարբեր վայրեր շրջելուց հետո մասնակցել է երեկոյան ճաշկերույթի: Սկզբում ելույթ է ունեցել Ստեֆանի Թոփալյանը, այնուհետ՝ ինքը: «Մասնակիցների մեծ մասը հայտնի բիզնեսմեններ էին, հրավիրած էին դեսպանի կողմից»,- պատմեց Ավետիսը:

Սամվել Բալասանյանն էլ իր հերթին պարծենալով արձագանքեց. «Ասեմ, որ մեր դեսպանը՝ Հրանտ Պողոսյանը, գյումրեցի է, շատ լավ մարդ է, ես հատուկ շնորհակալություն եմ հայտնելու իրեն իր հարազատ քաղաքի համար նման ակցիա կազմակերպելու համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031