Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնածառի հանդերձանքը փայտերով էր կառուցված, դրանք կարող էին օգտագործվել մեր դեմ». ոստիկանը` Ազատության հրապարակի միջադեպի մասին (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 16:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` հուլիսի 13-ին, շարունակվեց Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

dat-2Այս նիստին հարցաքննվեց գործով որպես վկա ներգրավված ոստիկաններից մեկը` Պավլիկ Գաբրիելյանը: Նա դատարանին պատմեց, որ հունվարի մեկին ծառայության է նշանակված եղել Ազատության հրապարակում. «Նկատեցինք վեց-յոթ քաղաքացու, որոնք մոտենում էին մեզ եւ որոնց կողքին տոնածառ երեւաց»:

Ոստիկանը նշեց, որ իրենք գիտեին` Ազատության հրապարակ տոնածառ բերելն արգելված է եղել. «Մոտեցանք, այդ քաղաքացիների Ամանորը շնորհավորեցինք: Հասկացանք, որ տոնածառ չի, այլ տոնածառի հանդերձանքով մարդ, որը քողարկված էր զարդերով: Մոտենալուն պես ուզեցանք պարզել` ո՞վ է գտնվում հանդերձանքի տակ, կին թե տղամարդ…Զգացել եմ, որ քաղաքացիներից մի քանիսի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Ցանկացան մեզ շրջանցել, ինձ հրել-գցել են գետնին` ծառի տակ, գործընկերներիցս մեկը փորձեց պահել տոնածառի հանդերձանքով մարդուն… Ակնոցավոր երիտասարդ էր: Քաղաքացիները հարձակվեցին Գեղամ Խաչատրյանի եւ նրա ենթակաների վրա: Այդ ընթացքում նկատել եմ մի քաղաքացու, որը հարվածել է Գեղամ Խաչատրյանին, բայց չեմ ֆիքսել նրա դեմքը»:

Ոստիկանի խոսքով` տոնածառի հանդերձանքը կասկած է հարուցել. «Դրա տակ արգելված իրեր ու ալկոհոլ կարող էին գտնվել: Հանդերձանքը բրգաձեւ էր, փայտերով էր կառուցված, դրանք կարող էին օգտագործվել մեր դեմ»:

dat-1Գաբրիելյանի այս խոսքին դատական նիստերի դահլիճում ներկա գտնվողները ժպիտով արձագանքեցին: Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը վկային հարցրեց` «Ձեր ինչի՞ն էր պետք իմանալ` տոնածառի հանդերձանքովը կի՞ն էր, թե՞ տղամարդ»: Մինչ ոստիկանը կպատասխաներ, դահլիճում ներկա կանանցից մեկն արձագանքեց` «Որ ծեծեին…»: Պավլիկ Գաբրիելյանը պատասխանեց` «որպեսզի իմանայիք` ո՞վ է թաքնված հանդերձանքի տակ»:

«Ինչո՞ւ թույլատրեցիք, որ տոնածառը մտնի Ազատության հրապարակ»,-շարունակեց պաշտպանը: Մեղադրող կողմը առարկեց. «Վկան պատասխանեց, որ թույլ չեն տվել, բայց քաղաքացիները շրջանցել են ոստիկաններին»:

Նիստի այլ մանրամասները` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031