Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը
Հյուման ռայթս հաուս Երևանը գտնում է, որ 2016 թ. հուլիսի 8-ի դաժան սպանության դեպքը ակնհայտ է դարձնում Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի արմատացած խնդիրները։ Դրանք ոչ միայն չեն կարողանում արդյունավետ արձագանքով կանխել ընտանեկան բռնությունները, այլև բռնությունը սովորական դարձնող, խրախուսող հաստատություններ են։
Հյուման ռայթս հաուս Երևանը միանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»հայտարարությանը և դատական սխալ թույլ տված դատավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջին։
Բռնարարքի հանդեպ դատավորների սովորական դարձած հանդուրժողականությունը դատապարտելի է, հատկապես երբ ականատես ենք եղել, թե ինչպես են նույն դատավորները անհամարժեք պատիժներ սահմանում քաղաքական իրավունքներն իրացնող և պաշտպանող քաղաքացիների հանդեպ։