Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը հերթական անգամ ժամանել է Բաքու, որտեղ պետք է վարի միջազգային փառատոներից մեկի համերգային ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։
Մալախովը խոսել է Բաքու կատարած այցելության, ինչպես նաև ադրբեջանցիների մասին ունեցած իր տպավորությունների մասին. «Ես սիրում եմ Բաքուն և միշտ ուրախ եմ ժամանել այստեղ։ Այն ինձ համար հարազատ է դարձել։ Ամեն անգամ, երբ ժամանում եմ այստեղ, համոզվում եմ, որ ձեր ժողովուրդը շատ տաղանդավոր է։ Ես միշտ ասում եմ իմ ընկերներին և ծանոթներին՝ եթե քո մեջ հոսում է ադրբեջանական արյուն, ուրեմն դու անպայման տաղանդավոր անհատ ես լինելու՝ անկախ նրանից, թե որ երկրում ես ծնվել»։
Բա ինչու, մինչ օրս մի իսկական մեծություն չի տվել…
Բայց, ոնց որ Մալախովն էլ շատ տաղանդավոր է․․․․ Դե, փողին մուննաթ, մի փոքր էլ ավել վճարեն, կասի, թե ադրբեջանցիներն արևմտյան սլավոններ են
Հայեր ջան, եկենք մենք մեր դարդը քաշենք ու մեր հարցերով զբաղվենք, առանց խառնվելու, թե ով ա ում տակը պառկում: Պարզ չի՞, որ ով ում տակը պառկում ա, նրան էլ գովեստի խոսքեր ա ասում:
Տիգրան, միանգամայն իրավացի ես։