Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը, որպես բժիշկ, Ալիեւի մոտ շիզոֆրենիա է ախտորոշում

Հուլիս 13,2016 15:05

Սերգեյ Լավրովը երեկ նշել էր, որ կողմերը մոտ են ԼՂՀ խնդրի լուծմանը ավելի, քան երբեւէ: Այսօր հրավիրած ասուլիսում հարցին՝ կոնկրետ ի՞նչ լուծման մասին է խոսքը, փոխզիջումը ո՞րն է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես գուցե այդքան գրավիչ չեմ ձեզ համար, ինչպես Մարիա Զախարովան, բայց ես Լավրովի հետ որեւէ տեղեկատվական, լրատվական եւ քաղաքական կապ չունեմ: Ես իր մամլո պատասխանատուն չեմ»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանի նախագահը մի կողմից չի ուզում խաղաղ կարգավորում, մյուս կողմից՝ չունի այդ քաղաքական խիզախությունը, որպեսզի աշխարհի գերտերություններին, ուժի կենտրոններին դա բաց տեքստով ասի. «Այս քաղաքական որոշակի շիզոֆրենիայի պարագայում, երբ կա անձի երկփեղկվածություն, երբ մարդը կարող է Վիեննայում մի բան ասել, հետո գալ Բաքու մի ուրիշ բան ասել, նույն մարդը երբ երկու տարբեր բաների մասին է խոսում, դա բժշկական տեսակետից շիզեֆրենիա է կոչվում: Այս պարագայում ակնհայտ է, որ նա չի ուզում, բայց չի կարող դրա մասին ասել Պուտինին, Օբամային կամ Օլանդին կամ որեւէ այլ քաղաքական լուրջ դերակատարի:

Ակնհայտ է, որ փորձեր են արվելու պարբերաբար խուսափել, փախչել միջազգային այն դիվանագիտական ճնշումներից, որոնք գործադրվում են Ադրբեջանի վրա: Հետևաբար` Ալիևի հաշվարկների մեջ հույսերից մեկը կարող է լինել այն, որ տապալի խաղաղ գործընթացը Հայաստանի միջոցով:

Նա չի կարող անձամբ մերժել եւ ներքին ու արտաքին հայտարարություններին զուգահեռ փորձելու է փոխել ձեւաչափն այնպես, որ Հայաստանը, իբր իր հաշվարկով, ստիպված լինի խաղաղ կարգավորման գործընթացը եթե ոչ տապալել, ապա սառեցնել՝ ներքին խմորումների կամ քննարկումների արդյունքում: Այդ օրը չի գալու, Հայաստանը չի տապալելու խաղաղ կարգավորման գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031