Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի վստահված անձ. Կողմերը շուտով համաձայնագիր կստորագրեն. Trend

Հուլիս 13,2016 14:54

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ, ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի աշխուժացումը առաջիկայում հանգեցնելու է լուրջ բեկման։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։

Մարկովն ասել է, որ բանակցությունների արդյունքը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանին կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որի դիմաց կվերացվի Հայաստանի հանդեպ գործող միջազգային շրջափակումը։

Մարկովի խոսքերով՝ բանակցային գործընթացի աշխուժացումը վկայում է, որ տեղի են ունենում իրական, լուրջ բանակցություններ. «Կողմերը շուտով համաձայնագիր կստորագրեն, քննարկվում են միայն հաշտեցման մանրամասները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031