Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատճառը կամավորների հավաքագրումը չէ, այդ դեպքում ես էլ պետք է ձերբակալվեի»,-Վովա Վարդանովը` Սեֆիլյանի ձերբակալության մասին

Հուլիս 13,2016 14:45

«Ես էլ եմ կամավորական գումարտակ հավաքագրում, երկու «Վիլիս»-ները Լարսի պատճառով մնացել են, բայց զենքը ստանալու ենք ՊՆ-ից: Նույնն էլ վերաբերում է Սեֆիլյանի կամավորներին` հո բուլավկաներով չէի՞ն կռվելու, նույն կերպ ՊՆ-ից պետք է ստանային զենքը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը` պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի կարծիքը, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է կամավորների հավաքագրման միջոցով 800 հեկտար կորցրած տարածքը վերադարձնելու մտադրության պատճառով:

«Եթե մարդիկ մտածում են, թե դա է պատճառը, սխալվում են: Չգիտեմ` ձերբակալությունն արդարացի է, թե ոչ, բայց պատճառը դա չէ, նման գործ ես էլ եմ անում, այդ դեպքում ես էլ պետք է ձերբակալվեի: Մենք հակառակորդի համար շատ ավելի վտանգավոր ենք, բայց ես ձերբակալված չեմ: Կամ իրական, կամ հորինած այլ մեղադրանք է ներկայացվել»,-ասաց Վարդանովը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը գուցե կապված է նրա ներքաղաքական գործունեության հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031