Լրահոս
Օրվա լրահոսը

«Կացին դատավոր». Բողոքի ակցիա՝ ընդդեմ դատական սխալի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 13,2016 14:40

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում ամիսներ առաջ դատավոր Նելլի Բաղդասարյանը նախկին կնոջը եւ նրա ծնողներին կացնահարելու մեջ կասկածվող Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը:

Yntanekan brnutyun_13 Yntanekan brnutyun_11 Yntanekan brnutyun_10
Yntanekan brnutyun_7 Yntanekan brnutyun_6 Yntanekan brnutyun_4 Նույն դատարանի դիմաց հուլիսի 13-ին մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու կատարված դատական սխալի դեմ:  Ցուցարարները իրենց ձեռքերին ունեին «Իսկական տղամարդը կնոջը չի ծեծում, բռնությունը սեր չէ», «Ձեր վատ աշխատանքը կյանքեր է խլում», «Դուք որոշում եք, մենք մահանում», «Անարդարադատության համակարգ», «Իրավունք ունենք հարգանքի, այլ ոչ ծեծի», «Լռությունը չի պաշտպանի քեզ» գրությամբ պաստառներ:

Yntanekan brnutyun_3

Նրանցից մեկը նույնիսկ կացին էր իր հետ բերել: Դատարանի դիմաց ցուցարարները վանկարկում էին՝ «Նելլի դուրս արի», «Կացին դատավոր», «Ամոթ»:

Yntanekan brnutyun_12Yntanekan brnutyun_1Yntanekan brnutyun_8

Yntanekan brnutyun_5 Իրավապաշտպան եւ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքում են, քանի որ դատավոր Նելլի Բաղդասարյանը իր կամայականությամբ վճիռը ի կատար չի ածել, ինչն էլ մարդկանց կյանքեր է արժեցել. «Եթե ազատազրկվեր, նմանատիպ ելք չէր լինի: Այնուամենայնիվ, մենք շատ լավ գիտենք, որ անպատժելիության մթնոլորտը Հայաստանում բերում է նոր հանցագործությունների: Եվ դա ցուցադրում է, թե ինչպիսին է դատաիրավական համակարգը»:

Ցուցարարները դատարանի շենքի դիմաց՝ ասֆալտին, պաստառ էին դրել՝ «կացին դատավոր» գրությամբ՝ վրան կացին եւ պարբերաբար կարմիր գույնի ներկ էին լցնում: Բացի այդ, Զառա Հովհաննիսյանը երկու պաստառ փակցրեց դատարանի շենքի պատերին, սակայն շուտով կարգադրիչները դրանք պոկեցին՝ պատճառաբանելով, որ դատարանը վարչական շենք է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031