Ֆրանսիայում անցկացված Եվրո 2016-ից ՈՒԵՖԱ-ի եկամուտը կազմել է 1,93 միլիարդ եվրո՝ 34 %-ով ավելի, քանի 2012-ին Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացված առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է La Tribune-ը:
Ընդհանուր գումարից 1,05 միլիարդ եվրոն գոյացել է հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից, 400 միլիոնը՝ հովանավորական պայմանագրերից, 400 միլիոնն էլ՝ 51 հանդիպումների տոմսերի վաճառքից:
Եվրոպայի առաջնության ծախսերը կազմել են 1,1 միլիարդ եվրո: ՈՒԵՖԱ-ի մաքուր շահույթը 830 միլիոն եվրո է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ