Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն անդրադարձ է կատարել 2016թ. հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետագա զարգացումների հստակեցումն էր։
Ռուսական պարբերականի հոդվածագիրը նշում է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին տեղափոխող մեքենան 5 րոպե շուտ է ժամանել նախանշված վայր։ Այդ առիթը բաց չթողնելով՝ Լավրովին դիմավորող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կատակել է. «5 րոպե շուտ եկար»։ Սրան ի պատասխան՝ Լավրովն ասել է. «Դե կներեք» և ծիծաղել։
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ Մամեդյարովը ներողություն է խնդրել լրագրողներից և խոսել ռուսերեն, որպեսզի հնարավորություն լինի հնարավորինս ժամանակ խնայել։
Մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը բացատրել է, որ իրենք, հասկանալի պատճառներով, չեն հրապարակում այն մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների և նախարարների մակարդակով հանդիպումների ընթացքում։
Կարդացեք նաև
Հոդվածի վերջում ռուսական պարբերականի թղթակիցը եզրակացնում է, որ դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի որևէ էական առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործում, որովհետև պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ լուրջ զիջման։