2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հրապարակվելուց հետո Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ հրաժարական է տալու իր զբաղեցրած պաշտոնից։ Հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Պահպանողական» կուսակցության անդամ, ներքին գործերի նախակին նախարար Թերեզա Մեյը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Սպասվում է, որ Քեմերոնն այսօր հրաժարական կներկայացնի Անգլիայի թագուհուն, ինչից հետո Թերեզա Մեյը պետք է սպասի մինչև թագուհին կստորագրի իր հրամանը։
Սպասվում է նաև, որ մոտ օրերս՝ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը, Մեյը կներկայացնի կառավարության նոր անդամներին։
Տեղեկացնենք, որ Թերեզա Մեյը 59 տարեկան է։ Նա Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն է՝ Մարգարեթ Թետչերից հետո։
Կարդացեք նաև