Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ ամենաուժեղ եւ հաղթող թեկնածու Բալասանյանի մասին. Գեղամյանը հնարավոր է միանա դաշինքին

Հուլիս 13,2016 14:08

«Ցանկացած քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի բնականաբար: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, ինչպես մյուս խոշոր կուսակցությունները` պայքարելու է ՏԻՄ ընտրություններին, հատկապես՝ խոշոր քաղաքներում ներկայացված լինելու համար: ՀՀԿ-ն ունի վերլուծական կարողություն, որ կարողանա շեշտը, դրույքը դնել այդ պահին ամենաուժեղ եւ հաղթող թեկնածուի վրա»,- այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես բացատրեց Սամվել Բալասանյանին Գյումրիի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու դարձնելը:

Թե ինչու հենց Սամվել Բալասանյանը՝ նա ասաց. «Մեզ համար կարեւոր է, որ գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել է, ըստ հավաստի տեղեկությունների, բարձր է գնահատել գործող քաղաքապետի կազմակերպչական ջիղը, նվիրվածությունը քաղաքին: Այն աշխատանքները, որ իրականացնում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մեզ թույլ են տալիս եւս մեկ անգամ փաստելու, որ մենք մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարող ենք Սամվել Բալասանյանի կողմից ցուցակը գլխավորելով՝ Գյումրիում գնալ հաջողությունների: Իհարկե, որոշելու է գյումրեցին»:

Նա ասաց, թե չի կարելի միայն կուսակցականներով բոլոր ընտրություններին մասնակցել, դա կլինի քաղաքական մենաշնորհ, որի համար իրենց քննադատում են. «Մենք չունենք այն վատ ավանդույթը, դոգման, որ անպայման բոլորը պետք է լինեն ՀՀԿ-ական, կուսակցական տոմսով: Մենք միշտ ներգրավելու ենք լավագույն կադրերին, լավագույն հմտություններ ունեցող մարդկանց պոտենցիալն օգտագործելու: Չենք ուզում եւ չենք լինի Կոմունիստական կուսակցություն»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ Գյումրիում իրենց նախընտրական շանսերը շատ բարձր է գնահատում, հատկապես դաշինքով գնալը հետաքրքիր է. «Զարմանալի չէ Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ մեր դաշինքը: Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի հետ աշխատող քաղաքական ուժերը մոտ ապագայում նույնպես Գյումրիում մեզ հետ միասին գնալու մասին հայտարարություն ընդունեն»:

Մեր հարցին՝ Խոսրով Հարությունյանի հետ դաշինքով գնալը ի՞նչ է ձեզ տալու եւ Գեղամյանի կուսակցությունն էլ ինչո՞ւ չի միանում՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես ասացի՝ չզարմանաք, եթե մոտ ապագայում միանան: Դաշինքով գնալը հետաքրքիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031