Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովին դուրս են շպրտել բանակից, քանի որ Խաչատուրովի որդին է». Վովա Վարդանով (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 13:52

«Oպտիկա էր հավաքվել չորս-հինգ դիրքում` տեխնիկական սպասարկման հարցեր լուծելու համար: Զենք որ հավաքվի, չեմ լսել: 1941թ.-ն էլ ասում էին` «սնարյադները» տարան եսիմ ուր, որ գերմանական հարձակման ժամանակ դիմադրություն չլինի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր` հուլիսի 13-ին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ունի՞ տեղեկություններ, թե ապրիլյան ռազմական գործողություններից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը, ինչպես ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանն էլ պնդել Aravot.am-ի հետ զրույցում:

«Գուցե ականանետը փչացել է, իջեցրել են ներքեւ, կամ եթե հանել են` ստուգելու համար, դա չի նշանակում, որ Կազանի պայմանագրով…»,-ասաց Վարդանովը` նկատի ունենալով պնդումը, թե նման քայլի են դիմել, քանի որ ըստ Կազանի փաստաթղթի` ծրագրված է եղել տարածքները հանձնել:

«Մենք բոլորս ենք մեղավոր` որոշակի մարտավարական անհաջողությունների համար»,-հավելեց Վովա Վարդանովը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կարծիքի է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` գնդապետ Գրիգորի Խաչատուրովի` ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվելու մասին: Ըստ Վովա Վարդանովի` Գրիգորի Խաչատուրովը խելքը գլխին, գրագետ զինվորական է. «Դա անվիճելի է, նա շատ լավ զինվորական է: Ուներ կարգապահական խախտումներ, որոնց մասին չեմ ուզում խոսել: Եթե կարգապահական խախտումների պատճառով ուրիշից մի աստղ պակասեցնում են, նրան դուրս են շպրտել բանակից, քանի որ Խաչատուրովի որդին է: Հիմա քանի որ բարձրակարգ մասնագետների կարիք կա, վերադարձրել են»:

Վարդանովի համոզմամբ` Գրիգորի Խաչատուրովի վերադարձը կորպուսի հրամանատարի տեսքով շատ ճիշտ քայլ է: ՊՆ-ում արված նշանակումներն, ընդհանուր առմամբ, Վարդանովը դրական է գնահատում, թեեւ բանակի զարգացման ընթացը դանդաղ է. «Լեռնային հրաձիգների պահանջ կա, որովհետեւ լեռնային երկիր ենք: Մի սարի ամրացված տասը հոգին կարող է երեք հարյուր հոգու լուրջ դիմադրություն ցույց տալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincomed says:

    Պ.Խոսնակին տվիր անցար, Վովա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031