Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել կուսակցության հերթական ժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ելույթի ընթացքում Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։
Յըլդրըմն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և Իսրայելի հետ վերջերս կարգավորված հարաբերություններին. «Իսրայելի և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորեցինք, բայց վստահ եմ նաև, որ Սիրիայի պարագայում էլ կվերադառնանք բարիդրացիական հարաբերությունների։ Մենք ունենք դրա կարիքը։ Ահաբեկչության դեմ պայքարում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ Սիրիայում և Իրաքում խաղաղություն հաստատվի»։
Սիրելի Առավոտ, ոնց անենք, որ մի քիչ ուշադրություն դարձնեք ձեր կողմից գործածվող հայերենին: Հո դուք Ուրբաթը չե՞ք. «չուտել մարդու միս, խմել այծի կաթ…»: Հլը մի հատ նայեք էլի վերնագրին. «կարիք ունենք վերադառնալ»: Այսի՛նքն: Բա ուրբաթերեն չի, բա ինչ ա: Կարիք ունենք վերադառնալՈՒ: Բայի անորոշ ձեւով խոսում են լեզու չիմացողները… Հիշո՞ւմ եք «Գնդակը վախենում է քաջից» խորհրդային ֆիլմը «եթե դուք մեզ չասել, մենք քեզ ուղարկել ձեր պապի պապի մոտ»: Էս սխալը արդեն էնքան շատ ա հանդիպում, որ չգիտես էլ ոնց ասես: Շնորհակալություն:
Ձեզ էլ ենք շնորհակալ դիտողության համար: Կաշխատենք հաշվի առնել