Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմփուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ 2016թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի, ՌԴ և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումն անպայման կայանալու է։
Տեղեկացնենք, որ առաջիկայում Ադրբեջանի մայրաքաղաքում սպասվող նախագահների եռակողմ հանդիպման մասին տեղեկությունները հաստատել էր նաև Բաքու մեկնած Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։