Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է Քուռի աջ ափ դուրս գանք եւ «ստատուս քվոն» փոխենք ի օգուտ մեզ». Վովա Վարդանով

Հուլիս 13,2016 12:58

«Միջազգային անցուդարձում փոփոխություններ կան, բայց անփոփոխ է մի բան` այս տարածաշրջանում երկու ուղղություններ կան` Ռուսաստանը եւ Արեւմուտքը` իր գլխավոր դաշնակից Թուրքիայով: Ինչ որ նրանք կխոսեն` ի՞նչ կապ ունի մեր անվտանգության համակարգի հետ: Ինչ խոսում են` խոսում են իրենց շահերից ելնելով: Մեր խնդիրն է` ամուր բանակ ունենալ, դրա համար մեր վրա պետք է աշխատենք»,-Արցախյան հակամարտության շուրջ միջազգային հարթակներում հնչած վերջին հայտարարություններն այսպես է բնորոշում Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր` հուլիսի 13-ին լրագրողները հետաքրքրվեցին, մասնավորապես, Լավրովի` Բաքու կատարած այցի մասին. «Լավրովն այս ասաց, այսինչն այն ասաց…դուք հավատո՞ւմ եք նման բաների…Քանի՞ տարի նման «ասիչներ» են եղել: Կամ որ ասում են` «ստատուս քվոն» այլեւս պահպանել հնարավոր չէ, խի՞, կարո՞ղ եք բացատրել խի»,-ասաց Վարդանովը` վկայակոչելով, որ մի շարք այլ հակամարտությունների դեպքում, օրինակ, «ստատուս քվոն» պահպանվում է արդեն 200 տարի:

«Պետք է Քուռի աջ ափ դուրս գանք եւ «ստատուս քվոն» փոխենք ի օգուտ մեզ: Ոչ մի զիջում ոչ հակառակորդին, ոչ էլ դրսից «պռես» անողներին: Նայեք Բաշար Ասադին, նրան ով ասես նեղում էր, բայց դիմադրեց այնքան, որ եկան կանգնեցին նրա կողքին. անգամ ԱՄՆ-ն է ռմբակոծում ԻՊ-ին: Եթե պինդ լինենք, մեզ ոչինչ չեն կարող անել: Չեմ ասում` հելնենք հեղափոխական կարգախոսներով հանրահավաքներ անենք…Ալիեւն ինչ էլ ասի, թուրքը ամեն զիջման պատրաստ է, միայն թե նավթադոլարներով չաղ ու բախտավոր ապրի: Վտանգները կարող են բխել մեր թուլությունից»,-վստահ է Վարդանովը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031