ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին`
առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական
նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի
տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ
ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների
վրա։
Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների
համար:
Օրվա ընթացքում կկատարվեն նաև պայթեցման աշխատանքներ, որից հետո
ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն