Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. բնական աղետներից տուժած բնակիչներին օգնելու հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտություն չկա. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 13,2016 12:20

Հուլիսի 10-ին եւ 11-ին տեղացած ուժեղ կարկուտի հասցրած վնասի չափերը հատկապես մեծ են եղել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում։ Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

– Դուք նշեցիք,որ կառավարությունում քննարկվել է լրացուցիչ հակակարկտային կայաններ տեղադրելու մասին հարցը։ Երեկ մարզպետարանների պատասխանատուները նշել էին, որ այդ կայանները 0 տոկոս արդյունավետություն են արձանագրել։ Նոր կայաններ տեղադրելու անհրաժեշտությանը ինչո՞վ է պայմանավորված։

– Այդ մասին տարբեր բաներ են ասում եւ դժվար է կողմնորոշվելը։ Մարդիկ կային, որ ասում էին կարկուտը եկավ, նոր սկսեցին կրակել, մի մասն ասում է՝ կրակել են, մի մասն ասում է՝ չեն կրակել։ Հարկավոր է ճշտել, իսկ ճշտել պետք է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ամբողջ գործընթացը իրենք են վերահսկում։

– Պարոն Կարապետյան, ժամանակին ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը առաջարկում էր ստեղծել հիմնադրամ՝ բնական աղետներից տուժած բնակիչներին օգնելու նպատակով։ Այդ նախաձեռնության կարեւորությունը կիսողներ չեղան։ Կառավարությունը չի՞ փորձելու նմանատիպ հիմնադրամ ստեղծել՝ այդ կերպ կանգնելով գյուղացիների կողքին։

– Կարծում եմ նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Ավելին, գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է ապահովագրական համակարգ ներդնել։ Այս ուղղությամբ շուրջ երեք տարի աշխատանքներ են տարվում։ Այդ գործընթացը քննարկման փուլում է, իսկ գործընթացը համակարգում է Կենտրոնական բանկը։

Շատ բարդ եւ ծախսեր պահանջող խնդիր է։ Շատ լավ կլինի, որ այդ համակարգը ներդրվի, սակայն գյուղացին էլ պետք է մասնակցի այդ գործընթացին։ Գաղտնիք չէ, որ ապրանքը ապահովագրելու համար պետք է որոշակի ներդրում կատարել։ Այսօր գյուղացին դրա հնարավորությունը չունի, այն մեծ գումարների հետ է կապված։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031