Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նույնիսկ իրավունք չունի բռնարարին զոհից հեռու մնալու պահանջ ներկայացնել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2016 12:10

Օրենսդիրն արդեն տարիներ շարունակ չի ընդունում «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքը, որը էականորեն կմեծացնի ոստիկանության հնարավորությունները՝ ընտանեկան բռնության կանխման ուղղությամբ պայքարի համար։

Ներկայիս օրենսդրությամբ ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը, որպես կանոն, չի կարողանում դիմել իրավապահներին, քանի որ թեթև բռնության համար ամուսնուն հազիվ թե ազատազրկեն, իսկ վերջինիս դեմ բողոքած կինը պետք է շարունակի ապրել ամուսնու հետ՝ բռնարար ամուսնու, որը կնոջ կողմից ոստիկանություն դիմելու պատճառով էլ ավելի է կատաղել։

Ներկայիս կարգավորումներով ոստիկանությունը նույնիսկ իրավունք չունի բռնարարին զոհից հեռու մնալու պահանջ ներկայացնել: Ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է օգնել պաշտպանել զոհերին եւ պատժել բռնարարներին։

Օրենքը կօգնի բռնության զոհերին բռնություն պարունակող հարաբերություններից դուրս գալ եւ պետությունից օգնության հույս ունենալ ու իմանալ, որ եթե ամուսնու կողմից ծեծվելու դեպքում իրենք ոչ միայն կարող են իրավապահների միջոցով պատժել հանցագործին, այլեւ ունենալ պաշտպանություն։

Ու թեեւ այս օրենքի ընդունումը հանդիսանում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների առանցքային մաս, այն արդեն տարիներ շարունակ ձգձգվում է:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031