Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականների են հեռացրել Սամվել Բաբայանին դիմավորելու միջոցառումներին մասնակցելու համար. «Հրապարակ»

Հուլիս 13,2016 11:51

Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։ «Հրապարակին» հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։

Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են աշխատանքը հունիսի 5-ի միտինգին մասնակցելու պատճառով։ Մի կնոջ ՊԲ-ից են հեռացրել՝ պատճառաբանելով, որ զինծառայողներն իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը։

Մի կնոջ էլ հեռացրել են քաղաքացիական հաստատությունից՝ նշելով, որ նա թոշակային տարիքի է։

Աշխատանքից ազատվածները չեն ցանկանում բարձրաձայնել այս խնդրի մասին եւ հայտնել իրենց անունները։

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը հունիսի 5-ին ղեկավարում էր ցույցը, իսկ հաջորդ օրը ծեծի ենթարկվեց դրա համար, հաստատեց  տեղեկությունները։ «Մի քանի դեպք գիտեմ, երբ զինվորականների են հեռացրել հունիսի 5-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Մեկի ուղղությամբ աշխատում ենք օգնել, սակայն նա չի ցանկանա, որ հրապարակայնացնենք»,- ասաց նա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031