Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ-ի կողմից ստացվող, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղեկատվությունը «Բաքվին դրական է տրամադրում»։
Ավելի վաղ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլ. Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Բաքու այցի ընթացքում ակնկալում է ղարաբաղյան կարգավորման հարցով ավելի հստակ քայլերի սահմանում։
Եվ այն, որ Մամեդյարովը խոսում է «դրական տրամադրվածության» մասին, տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ հստակ քայլերի սահմանման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունը Բաքվի սրտով է։
Իսկ որոնք կարող են լինել այդ քայլերը Լավրովի ներկայացմամբ։ Չմոռանանք, որ տեւական ժամանակ խոսվում էր, այսպես կոչված, «Լավրովի պլանի» մասին, որի իրագործմանը հայկական կողմին հակելու նպատակով էլ, ըստ բազմաթիվ փորձագետների, սանձազերծվեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ավելին՝ Լավրովը դեռեւս անցած տարի՝ մայիսի վերջին, Մոսկվայում Ադրբեջանի նախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հիմքեր է տեսնում բանակցային գործընթացի զգալի առաջխաղացման համար եւ կարծում է՝ եկել է պահը առավել ինտենսիվացնելու գործընթացը։ Համատեղ ասուլիսում իր ռուսաստանցի գործընկերոջ լավատեսությունը կիսեց նաեւ Մամեդյարովը։
Կարդացեք նաև
Դրանից հետո եղան սահմանային նոր սրացումներ, իսկ արդեն սեպտեմբերին Լավրովի՝ Բաքու կատարած այցից օրեր անց ադրբեջանական կողմը առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացեց ռուսական «Հաուբից» տեսակի թնդանոթներից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում