«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանը (լուսանկարում) պաշտպանական ռազմավարություն է ընտրել, որի մասին դեռ չի բարձրաձայնում։
Սեֆիլյանի պաշտպանների խոսքով՝ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ: Նրա եւ Սեֆիլյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել։ Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
– Գործով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանների խոսքով, Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել նրա դեմ։ Սրա մասին ի՞նչ կասեք։
– Լավ կլիներ, որ պարոն Սեֆիլյանի պաշտպանները զբաղվեին պարոն Սեֆիլյանի պաշտպանությամբ, երբ որ մարդիկ զբաղված են մի անձի պաշտպանությունով, չփորձեն վարկաբեկել մյուս անձին։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ ձեր պաշտպանյալ Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի՞ տվել:
– Ես ընդամենը հրաժարվեցի պատասխանել այդ հարցին։ Նախաքննության փուլում ով ինչ ցուցմունքներ է տվել՝ այդ մասին ես ձեզ տեղեկություն հայտնելու իրավունք չունեմ։
– Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ գործադրվե՞լ են։
– Ճիշտն ասած, չեմ կարծում, համենայնդեպս, ինձ նման փաստեր հայտնի չեն։ Երբ ես մեկուսարանում այցելել եմ իմ պաշտպանյալին, մարմնի վրա հետքեր չեմ նկատել։ Հովհաննես Պետրոսյանը նման բաների մասին չի խոսել։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում