Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամյան արվեստագետները մեկ ցուցադրությամբ

Հուլիս 13,2016 10:49

Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Աբրահամյաններ» խորագրով ցուցահանդես: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացված ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակը Հայ նկարիչների կենտրոնի նախագահ Խաչիկ Աբրահամյանն է: Հենց նա էլ գտել ու մի ցուցադրության շուրջ է միավորել Աբրահամյան ազգանունը կրող 15 հայ արվեստագետի. ՀԽՍՀ և ՀՀ վաստակավոր նկարչներից մինչև երիտասարդ, բայց արդեն կերպարվեստում համարձակ քայլեր անող գեղանկարիչ ու քանդակագործ:

Abrahamyanner (3) Առաջին տպավորությունն այն է, որ հեղինակները պետք է լինեին մեկ ընտանիքի տարբեր սերնդի ներկայացուցիչներ, սակայն ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ ներկայացվել են Աբրահամյան ազգանունը կրող բացարձակ տարբեր արվեստագետներ, որոնց միավորում է ոչ միայն ազգանունը, այլև կերպարվեստի ուժը: «Եթե չլիներ այս նախաձեռնությունը մենք գուցե չճանաչեինք միմյանց»,- ասում է երիտասարդ հեղինակներից մեկը:

Abrahamyanner (2)Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ. աշխատանքների հեղինակ երեք սերնդի ներկայացուցիչ Աբրահամյանները ներկայացնում են կերպարվեստի տարբեր ճյուղեր ու շրջափուլեր:

Vladimir Abrahamyanner
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի խոսքով՝ Աբրահամյան արվեստագետներն իրականում ավելի շատ են, քան ներկայացված են այս ցուցադրության մեջ։ «Հսկայական պատասխանատվություն է ներկայանալ մեծ վաստակ ունեցող հեղինակների հետ, որոնք իմ ուսուցիչներն են եղել և ցավոք այլևս մեզ հետ չեն: Երբ ամիսներ առաջ Խաչիկ Աբրահամյանն ինձ ասաց այս նախաձեռնության մասին, առանց վարանելու համաձայնեցի մասնակցել, չէ որ սա հրաշալի նախաձեռնություն է, որը վկայում է, թե Աբրահամյան ազգանունը կրող որքան տաղանդավոր արվեստագետներ կան: Փորձել եմ ներկայացնել իմ ստեղծագործության մասին ընդգրկուն պատկերացում տվող աշխատանքներ: Այստեղ ցուցադրվում է 9 կտավ, որոնք ստեղծվել են տարբեր տարիներին, կան նաև աշխատանքներ, որոնք նկարել եմ բոլորովին վերջերս և առաջին անգամ եմ ներկայացնում»,- անկեղծանում է 75-ամյա նկարիչը։

Հայ նկարիչների կենտրոնի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրվել է «Աբրահամյաններ» կատալոգը, որտեղ ընդգրկվել են ցուցահանդեսում ներկայացված հեղինակների աշխատանքները:

Նառա ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031