Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անկեղծորեն հայտարարել է, թե ամենից շատ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մենք երեք առանցքային խաղացող կորցրինք՝ Հումելսին, Գյունդողանին եւ Մխիթարյանին: Մենք նրանց պահելու համար արեցինք ամեն բան, բայց այդ ֆուտբոլիստների համար արված առաջարկները չափազանց լավն էին: Հեռացած ֆուտբոլիստները հսկայական ազդեցություն ունեին թիմի վրա: Նրանք օրինակ էին մյուսների համար:
Թերուս, ամենից շատ կկարոտեմ Հենրիխ Մխիթարյանին: Ես նրա մեծ երկրպագուն եմ: Իսկ հիմա անհամբերությամբ սպասում եմ թիմի նորեկների հետ աշխատելուն», – Տուխելի խոսքերը մեջբերել է Goal-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ bvb09fans.ru-ի