Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե Հրանտ Մաթեւոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն

Հուլիս 13,2016 16:30

Երեւանում կանաչ տարածքի հաշվին շինարարություն անելը դարձել է օրինաչափություն, եւ որքան էլ քաղաքային իշխանությունները ասեն, թե փոխվել են քաղաքի կառավարման վերաբերյալ իրենց մոտեցումները, այգիներում վեր խոյացող քարաշեն կառույցները հակառակ բանի մասին են վկայում: Ագրարային համալսարանին կից այգում մեկ-երկու հարկանի մեծ շինություն է կառուցվում: Գրող Հրանտ Մաթեւոսյանի պատվին է. այստեղ լինելու է նրա անունը կրող մշակութային կենտրոն-թանգարանը: Չենք կարծում, որ կգտնվի մեկը, որը դեմ կլինի մեծանուն ու հայրենասեր գրողի անվամբ կենտրոն ունենալուն, բայց գուցե հայրենի բնությունը սիրող ու մեծարող հենց Հրանտ Մաթեւոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն:

1- 2

Բնապահպանական կառույցների հետազոտության արդյունքներով՝ Երեւանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է, եւ հաշվի առնելով, որ մայրաքաղաքում ապրում է մեր երկրի բնակչության գրեթե կեսը, ամեն մեկ սանտիմետր կանաչը պահպանելը, ավելացնելն ու խնամելը քաղաքային իշխանությունների պարտքը պետք է լինի, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի համար տեղ հատկացնելը` նույնպես, սակայն ոչ թե կանաչ տարածքների, այլ ամեն քայլափոխի կառուցվող «մոլերի» ու խաղատների տեղում:
Լուսանկարները` Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել