Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտում» տպագրված հաղորդմամբ՝ հաղթանակ դատարանում

Հուլիս 13,2016 15:30

«2016թ. հունիսի 9-ին կատարված հանցագործության մասին «Առավոտ» օրաթերթի միջոցով, ինչպես նաեւ թղթային եղանակով գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ քրեական գործով մեղադրողները 14.08.15թ. վերաքննիչ բողոքում՝ ի թիվս այլնի, նշել են երկու այնպիսի էականորեն տարբերվող փաստեր, որոնք իրենց մեջ հանցագործության հատկանիշներ են պարունակում: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա. Շահբազյանի ստորագրությամբ ստացել եմ պատասխան, որով հայտնում է, որ Ա. Ղուկասյանի եւ Վ. Կարապետյանի ցուցմունքների արժանահավատության հարցը իմ կողմից բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, այնուհետեւ նշվել նաեւ վերաքննիչ բողոքում, որոնք քննվել են դատարանների կողմից, ու դրանց տրվել են համապատասխան գնահատականներ:

Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ինձ տրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից չբխող պատասխան, ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը վիճարկել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել իմ իրավունքների եւ օրինական շահերի խախտումն ու կայացնել ՀՀ քր.դատ.օր.-ի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը՝ կայացնել քր.գործ հարուցելու կամ քր.գործ հարուցելը մերժելու մասին որոշում»,- երեկ դատական նիստի ժամանակ ասաց դատական դեպարտամենտի նախկին պատասխանատու Միսակ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
Ռ. Մ.

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031