Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մտադիր է դիմել Սպորտային արբիտրաժային դատարան

Հուլիս 13,2016 12:30

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի հավաքականին զրկել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց՝ նրանից վերցնելով 3 ուղեգրերը, որ նրանք ձեռք էին բերել աշխարհի վերջին երկու առաջնությունների արդյունքով:

Պատճառն այն է, որ նույն՝ աշխարհի վերջին երկու առաջնություններում, դոպինգ օգտագործած լինելու պատճառով որակազրկվել էին հարեւան երկրի վեց ծանրորդներ: Իսկ 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերի դոպինգ անալիզների վերստուգման արդյունքով նրանց միացել էին նաեւ Սարդար Հասանովը (2008) եւ Բոյանկա Կոստովան (2012): Սակայն Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է դիմել Սպորտային արբիտրաժային դատարան՝ IWF-ի այդ որոշումը բողոքարկելու:

Սովորական է դարձել, որ հարեւան երկրում ամեն բան, այդ թվում նաեւ՝ սպորտում, տեսնում են ոտնիվեր ու մեկնաբանում միայն իրենց «հասկանալի» տեսանկյունից: Օրինակ, նշում են, թե իրենց մոտ ստեղծել են առաջավոր մարզական ենթակառուցվածքներ՝ նյութատեխնիկական լայն բազայով, ծանրամարտի ակադեմիան գործում է հաջող եւ որ Ադրբեջանի ծանրորդները իրենց լավ են դրսեւորել միջազգային ասպարեզներում: Թե ինչ են ստեղծել եւ այդ ստեղծածը ինչպես է աշխատում, պարզ երեւում է ծանրամարտում որակազրկված մարզիկների թվով: Մասնավորապես, միայն 2013 թվականին որակազրկվել է ադրբեջանցի 18 ծանրորդ: Բացի դա, հենց այնպես չէ, որ անգործունակության համար Ադրբեջանի անդամակցությունը ժամանակավորապես դադարեցվել է Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպությունում:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031