Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 23 օր, սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն ռեկորդ է սահմանել:
Լողորդներ Մոնիկա Վասիլյանը եւ Վահան Մխիթարյանը համալրել են Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը: Ճիշտ է, նրանք, ինչպես հրաձիգ, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչ Բաբայանը, այդ իրավունքին արժանացել են ՀԱՕԿ-ի միջնորդությամբ եւ Խաղերին կմասնակցեն «սպիտակ քարտով», սակայն արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանն արդեն ռեկորդ է սահմանել մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը:
Առաջին անգամ Հայաստանն օլիմպիական խաղերին մասնակցելու է 33 մարզիկով, որոնցից 30-ը վարկանիշ նվաճել են մրցասպարեզներում պայքարելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ