Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին եւ քննարկել նրա հետ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Կարեն Խաչատրյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ