ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փոխնախարար Արմեն Ղուլարյանի հետ աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել առողջարանային քաղաքի բարեկարգվող հատվածներով և շինհրապարակներով՝ ծանոթանալով պետբյուջեի միջոցներով իրականացվող՝ Ջերմուկի շուրջ երկու կմ երկարությամբ ճեմուղու աշխատանքների ընթացքին, որն ավարտուն տեսք կստանա օգոստոսի վերջին:
Ծրագրի ավարտին Ջերմուկը կունենա բարեկարգ զբոսավայր՝ կապելով միմյանց քաղաքի առողջարանային և դիտարժան հատվածները, բնության և ճարտարապետական հուշարձանները՝ այդ կերպ հարմարավետ միջավայր ձևավորելով հանգստացողների համար:
Ավելացնենք, որ հարցի լուծումը հնարավոր դարձավ անցյալ տարի՝ հանրապետության նախագահի՝ Ջերմուկ այցելության ժամանակ:
Շրջայցի ավարտին քաղաքաշինության նախարարը Վայոց Ձորի մարզպետի և Ջերմուկի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել՝ Ջերմուկի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ