Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցները դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Նրանց ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նախարարի տեղակալը պատասխանեց Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին հուզող հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ռուս-թուրքական հարաբերությունների փոփոխության արդյունքում Հայաստանի շահերին առնչվող, Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններին, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական նոր կապերի ամրապնդմանը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի արդյունքում հայկական համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված դիվանագիտական քայլերին վերաբերող հարցերի մասին:
Հանդիպման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախարարի տեղակալին՝ ներկաների հարցերին համապարփակ և սպառիչ պատասխաններ տալու համար:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն