ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քրեական գործ է քննվում մի քանի չափահաս անձանց կողմից 15-ամյա աղջկա բռնաբարության, նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու կապակցությամբ:
15-ամյա աղջիկը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակչուհի է: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138(«Բռնաբարությունը») եւ 141 («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ») հոդվածներով:
Քրեական գործի էպիզոդներից մեկը վերաբերում է 2014 թվականին, երբ աղջիկը 13 տարեկան է եղել: Քրեական գործով ձերբակալվածներ չկան: Կատարվում է նախաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ